ԼՂ պաշտպանության բանակն այս պահին խաղաղություն է պարտադրում ագրեսորին. Արզումանյան
«Մենք խոնարհվում ենք Արցախում այս օրերին զոհվածների հիշատակի առջև», -այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նա ասաց, որ հպարտ էն, որ այս օրերին հասարակության շրջանում կոնսոլիդացիա կա, իսկ «քաղաքական դաշտի ողջ սպեկտրը քաղաքացիական բարձր գիտակցություն է դրսևորում»:
«Մեր ազատամարտիկները, հասարակ քաղաքացիները հստակ պատգամ են ուղարկում Ադրբեջանին՝ որ երբևէ որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ մենք կարող ենք ունենալ ներքին տարաձայնություններ քաղաքական դաշտում, բայց երբ վտանգված է մեր հայրենիքը, մեզանում որևէ տարաձայնություն չի կարող լինել:
Զորակցություն եմ հայտնում ԼՂ պաշտպանության բանակին, որն այս պահին պարտադրում է խաղաղություն ագրեսորին և վստահ եմ, որ հաջողությամբ իրականացնելու է իր այդ վեհ առաքելությունը», -հայտարարեց Արզումանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ