Քաղաքական 01:37 13/04/2016

Ֆեդերիկա Մոգերինի․Իրավիճակի էսկալացիան պարզ դարձրեց, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ» քննարկում։ Քննարկման մեկնարկին հայտարարությամբ հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Մոգերինին իր խոսքում նշեց, որ  տեղի ունեցած իրադարձությունները հուշում են, թե որքան վտանգավոր կարող է լինել ձգձգված հակամարտությունը։

«Մենք մեծացնում ենք հակամարտության լուծմանն ուղղված մեր ջանքերը, որն արդեն իսկ շատ ռատապանքներ է առաջ բերել։ Այն նաև վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։ Հարավային Կովկասը խիստ կարևոր է Եվրոպայի համար։ Լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և այն ոչ մի տեղ չի կարող տանել»,-ասաց Մոգերինին։
Մոգերինին նշեց, որ ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած բռնությունները 1994թ․-ի հրադադարի հաստատումից  ի վեր աննախադեպ էին, ծանր զինտեխնիկայի կիրառում, զոհեր՝ անգամ քաղաքացիների շրջանակներում։ Մոգերինիի խոսքերով, Բաքվի և Երևանի կողմից արվող հայտարարությունները պարզ են դարձնում, որ առկա են լուրջ վտանգներ, եթե իրավիճակն արագ չհանդարտվի։
«Ապրիլի 2-ին ես անմիջապես կոչ արեցի կողմերին դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող էր հանգեցնել էսկալացիայի։ Ես վերահաստատեցի իմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ որպես այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն հաստատված ֆորմատ։ Հարավային Կովկասում մեր հատուկ ներկայացուցիչը կլինի տարածաշրջանում այս շաբաթ»,-ասաց ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Մոգերինին հույս հայտնեց, որ խորհրդարանականները ևս կարող են իրենց ներդրումն ունենալ խորհրդարանական մակարդակում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցելով։

«Էսկալացիան առավել պարզ դարձրեց, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Տեղում զարգացումները պահանջում են լինել զգոն և շարունակել պնդել հրադադարի ռեժիմի խիստ պահպանում և շարժվել դեպի  խաղաղ գործընթաց։ Հատկապես պետք է դադարեցվի քաղաքացիների թիրախավորումը։ Անհրաժեշտ է քաղաքական լուծում, անհրաժեշտ է քաղաքական նպատակ, որ կողմերը վերսկսեն բանակցությունները՝ հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Մինսկի խումբն ու համանախագահներն այնտեղ են՝ շարունակելու միջնորդությունը։ ԵՄ-ն աջակցում է հակամարտության կագավորմանը՝ համանախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա։  Սակայն վերջին հաշվով մենք լավ գիտենք, որ հակամարտության լուծումը գտնվում է այս հակամարտության կողմերի ձեռքերում։ Նրանք պետք է պատրաստ լինեն դեպի խաղաղություն տանող բովանդակալից փոխզիջումների։ Հրադադարի պահպանման և բանակցություների վերսկսման հետ միասին պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի առաջընթացին։ Գործողությունները կամ հայտարարությունները, որ կարող են առավել բարդացնել արդեն իսկ  բարդ միջավայրը, պետք է դադարեցվի»,-ասաց ֆեդերիկա Մոգերինին։

Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է այնպիսի գործողություններին, որ կարող են օգնել, որպես օրինակ զինվորների մարմինների վերադարձն իրենց ընտանիքներին։ Մոգերինիի խոսքերով, անհրաժեշտ են նաև նոր ջանքեր, որոնք կուղեկցեն քաղաքական գործընթացները, որոնցից, ի թիվս այլոց, պետք է ընդլայնել անվտանգության միջոցառումները, ինչպիսն է ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմները․«Սա այն մեխանիզմն է, որին Եվրոպական միությունը սատարել է»։    

«Այս ողբերգական բռնություններից հետո բանակցությունների և վստահության մասին խոսելը, շատ լավ գիտեմ, կարող է անտեղի հնչել, սակայն սա միակ խոհեմ բանն է, որ պետք է անել։ Բանակցությունների այլընտրանքը կլինի ավելի շատ մահ ու ավելի շատ ոչնչացում։ Բոլորը հասկանում են, որ ստատուս-քվոն կարող է տանել ավելի մեծ բռնությունների, և սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ։ Թույլ տվեք ստեղծված իրավիճակն օգտագործել դեպի խաղաղություն տանող հնարավորություն»,-եզրափակեց խոսքը Ֆեդերիկա Մոգերինին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}