Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 272-ի
Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 272-ի: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:
«Այս թիվն աճում է, հնարավոր է՝ էականորեն աճի»,- ասել է երկրի նախագահ Ռաֆայել Կորրերան:
Ավելի վաղ հաղորդվել էր 262 զոհի, 2527 տուծածի մասին:
Էկվադորի նախագահը գնացել էր Մանտե քաղաք, որն ամենաշատն էր տուժել երկրաշարժից: Այժմ այնտեղ աշխատում են փրկարարական խմբեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Էկվադորում տեղի էր ունեցել 7,8 մագնիտուդայով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Մուիսնե բնակավայրից 28 կմ. հարավ-արևելքը: Երկրաշարժի հետևանքով ավերվել են բազմահարկ հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի տներ, ներսում գտնվող մարդիկ մնացել են փլատակների տակ: