Քաղաքական 17:51 05/05/2016 Տարածաշրջան

Լ. Հովսեփյան. Թուրքիայի թե ներքին քաղաքական, և թե արտաքին քաղաքական ոլորտում կարող է նոր իրավիճակ ստեղծվել

Հեղինակ` Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հեռանալու մասին արված հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս նախագահ Էրդողանի կողմից ողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու և մրցակիցներին չհանդուրժելու հանգամանքը: Դավութօղլուն դարձավ «քավության նոխազ» երկրի ներսում և արտաքին աշխարհում ի հայտ եկած ձախողումների համար ու հարկադրաբար հեռացվեց:

Պատասխանատվությունն Էրդողանն իր վրայից գցելով այն դրեց Դավութօղլուի «ուսերին»: Այս առումով պատահական չէր այս օրերին հրապարակված այսպես ասած «պելիկան փաթեթը», որտեղ Դավութօղլուն մեղադրվում էր հակաէրդողանական գործունեության, անգործության և մի շարք ձախողումների մեջ, ինչպես օրինակ` սիրիական հիմնախնդրի հարցում: 

Էրդողան-Դավութօղլու դիմակայությունը դեռ նախորդ տարվա ընթացքում է դրսևորվել և այդ  համատեքստում հատկապես առանցքային էր կուսակցության կադրային քաղաքականության, կուսակցական կառույցների պաշտոնյաների նշանակման հարցում նախագահ-վարչապետ մրցակցությանը, որն ավելի ուշ վերաճեց հակամարտության: Դեռևս 2015թ. խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ պատգամավորության թեկնածուների առաջադրման հարցով ի հայտ էին եկել անհամաձայնություններ: Վարչապետ և ԱԶԿ-ի նախագահ Դավութօղլուի՝ օրենսդրությամբ և կուսակցական կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պատգամավորների թեկնածուների հավանությունն ու առաջադրումը խանդով էր ընդունվում Էրդողանի կողմից: Այդ շրջանում արդեն թուրքական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ պատգամավորական թեկնածուների ցուցակների կազման գործառույթներն իր ձեռքն է վերցրել երկրի նախագահը և Դավութօղլուի դերակատարությունն այդ հարցում սահմանափակվել է: Իսկ Դավութօղլուն, որքան էլ կամակատար էր, փորձում էր ինքնուրույնություն ստանալ:

Բավական բարդ ներքաղաքական իրավիճակ է ստեղծվում Թուրքիայում: Նախ, ակնհայտ է, որ երկրում այլևս ողջ իշխանությունը կենտրոնանում է Էրդողանի ձեռքում, իսկ որոշակի ինքնուրույնություն դրսևորող քաղաքական դերակատարները չեզոքացվում են: Դավութօղլուն ևս փաստորեն չդիմացավ Էրդողանի գործելաոճին: Սա ևս մեկ միտում է, որ առաջիկայում Թուրքիայում բռնատիրությունը էլ ավելի կամրապնդվի, իսկ նախագահական համակարգի ֆորմալ անցման գործընթացը ուղղակի կապահովի դրա օրենսդրական հիմքերը: Չեմ բացառում, որ առաջիկայում որոշակի խմորումներ կարող են սկսվել կուսակցության ներսում, որովհետև Էրդողանի ամբողջատիրական ձգտումները դուր չեն գալիս կուսակցության ակունքներում կանգնած որոշ շրջանակների: Պատահական չէր Դավութօղլուի ելույթում կուսակցության պահպանման ու միասնականության մասին արված շեշտադրումը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտում հրաժարականի անդրադարձներին, ապա թուրքագետը կարծում է, որ այդ հարթության մեջ ևս խնդիրներ են ի հայտ գալու: Ա. Դավութօղլուի հրաժարականն իր անդրադարձը կունենա նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գործընթացների վրա, քանի որ նախագահ Էրդողանի նկատմամբ հատկապես Արևմուտքի կողմից դրսևորվող բացասական վերաբերմունքի ու վերջին շրջանում նկատվող քննադատությունների պարագայում դիրքորոշումներն էլ ավելի կխստացվեն: Չի բացառվում, որ նման սցենարի դեպքում լուրջ խնդիրներ ի հայտ գան նաև ԵՄ-ի հետ Թուրքիայի` վերջին շրջանում փախստականների հարցով ձեռք բերված համաձայնությունների մասով: Ի տարբերություն Էրդողանի, Դավութօղլուն միջազգային հանրության մոտ որոշակի ընկալում ուներ:

Աբդուլահ Գյուլի՝ նախագահի պաշտոնից և ակտիվ քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո հատկապես Արևմուտքի համար որոշակիորեն ավելի ընկալելի գործիչ էր դիտարկվում վարչապետ Ա. Դավութօղլուն՝ ի տարբերություն հենց Էրդողանի: Նրա հրաժարականով Թուրքիայում էլ ավելի կխորանան բռնատիրական միտումները, քանի որ նախագահ Էրդողանի համար առաջնայինը իրեն վստահելի շրջանակների համախմբումն ու կուսակցության նկատմամբ ամբողջական վերահսկողությունն է` չհանդիսանալով կուսակցության նախագահ կամ անդամ:  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}