Թրամփը կկանգնի դատարանի առաջ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից հետո կկանգնի դատարանի առաջ: Նրա և Trump University-ի դեմ մի քանի հայց է ներկայացվել նախկին ուսանողների կողմից:
Բանն այն է, որ մի տարի առաջ նրանք անշարժ գույքի մասին դասախոսություններ լսելու համար վճարել են 35 հազար դոլոր, սակայն ստացած գիտելիքների ծավալից դժգոհ են մնացել: Ներկայացրած հայցերի մեջ նրանք պնդում են, որ ուսումնառության ընթացքում իրենցից միայն գումարներ են կորզել:
Լրատվամիջոցը նշում է, որ ուսանողներին խոստացել էին տրամադրել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ խոր գիտելիքներ, բացել այդ ոլորտում հաջողակ բիզնես վարելու գաղտնիքները:
Ուսանողները պնդում են, որ ուսումնական հաստատությունն իր խոստումը չի կատարել, նրանք իրենց խաբված են զգում: Դատական լսումները նշանակված են Սան Դիեգոյում այս տարվա նոյեմբերի 28-ին:
Չի բացառվում, որ Թրամփը դատարանում կարող է բացատրություններ տալ ԱՄՆ նախագահի կարգավիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին