ՀՀԿ քաղաքական դպրոցը կսկսի աշխատել սեպտեմբերի 1-ից
Քառօրյա պատերազմը խառնեց մեր բոլորի ծրագրերը, փոխեց օրակարգեր, և, բնական է, որ մենք նույնպես այդ ազդեցության տակ որոշակի ժամկետային փոփոխություններ ենք արել,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ կսկսի իր աշխատանքները ՀՀԿ քաղաքական դպրոցը:
«Կարծում եմ, որ սեպտեմբերի 1-ին` ավանդական ուսումնական տարվա նախաշմին, կհասցնենք նաև ուսումնական տարին սկսել Անդրանիկ Մարգարյանի անվան Հանրապետական կուսակցության նորաստեղծ քաղաքական դպրոցում»,- ասաց Ա.Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ ՀՀԿ-ն կհիմնադրի քաղաքական դպրոց, որը կկրի երջանկահիշատակ վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի անունը: Ըստ նրա, եվրոպական երկրներում ընդունված է, որ առաջադեմ կուսակություններն ունենան քաղաքական դպրոց: