Ես չեմ պատրաստվում Քուվեյթի կլիմայի վրա ազդել. Բադեյան
Այսօր Ազգային ժողովում Քուվեյթում դեսպան նշանակված ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Բադեյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է անելու շոգ Քուվեյթում, երբ ինքը սովոր է Գավառի ցրտին՝ լինելով հենց գավառցի:
«Այ դա պրոբլեմ ա, բայց ստիպված եմ, ինչ անեմ: Ես չեմ կարող Քուվեյթի կլիմայի վրա ազդել», -ժպտալով պատասխանեց նորանշանակ դեսպանը:
Նաև ասաց, որ դեսպան նշանակվելով չի դադարեցնի Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը:
«Ես դադարեցնում եմ իմ պատգամավորությունը», -հավելեց նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Բադեյանի համար դեսպան նշանակվելը անակնկալ չի եղել
- Մանվել Բադեյանի պատգամավորական մանդատը թափուր կմնա
- Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթում դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց