Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում. Փոստանջյան
«Մեր գործընկեր Հայկ Խանումյանը այս պահին գտնվում է հիվանդանոցում և նրա կյանքին վտանգ է սպառնում», -այսօր Ազգային ժողովում նիստի ժամին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա պատգամավոր գործընկերներին կոչ արեց դատապարտող հայտարարությամբ հանդես գալ և պահանջել, որպեսզի պարզել՝ ովքեր են բռնություն կատարողները:
«Հայկական երկրորդ պետությունում մեր գործընկերոջ նկատմամբ բռնություն է կիրառվել: Եկեք դատապարտենք և կոչ անենք, որպեսզի նրան հնարավորինս շուտափույթ պատշաճ բուժօգնություն տրամադրվի», -հայտարարեց Փոստանջյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արցախի ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը հաղորդում էր ստացել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին: Ոստիկանությունից փոխանցել էին, որ կատարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայկ Խանումյանը ծեծի հետևանքով տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանի ունեցած փորձը օգտագործելու անհրաժեշտություն կա. Ռուստամյան
- Քաղաքական ենթատեքստ չկա, այդ մարդը ուղղակի անհավասարակշիռ է. Դավիթ Բաբայան
- Ստեփանակերտի ոստիկանությունը պատգամավորին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ստացել