Տնտեսություն 18:13 21/06/2016 Հայաստան

Ռուսաստանում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի ոլորտ. Քննարկում՝ Երևանում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ  այսօր տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների և հայ արտահանող գործարարների մասնակցությամբ:  Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունից,  Հանձնաժողովի կողմից կազմակերպած հանդիպման նպատակը արտահանման ոլորտում առկա մրցակցային խնդիրների քննարկումն ու առկա խոչընդոտների վերացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումն է:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,  Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՌԴ առևտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցևը,   «X5 Retail Group» ընկերության նախագահ Ստանիսլավ Նաումովը, մեկ տասնյակից ավելի ռուսական առաջատար առևտրային ցանցերի ղեկավարներ, ինչպես նաև  արտահանման մեծ ծավալներ ունեցող 50-ից ավելի հայկական  ընկերությունների ղեկավարներ:

ՏՄՊՊՀ-ը սեփական նախաձեռնությամբ, հարցումներ է իրականացրել արտահանման հիմնական ուղղություններով զբաղվող տնտեսվարողների շրջանում՝ պարզելու, թե ինչ մրցակցային խնդիրներ և խոչընդոտներ են առկա այդ ոլորտում և արդյոք կան խանգարող հանգամանքներ՝արտահանման ծավալների առավել աճ ապահովելու համար:   Մի շարք հայկական ընկերություններ դժգոհել են, որ Ռուսաստանի տարածքում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առևտրի ոլորտ: Իրենց հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ լրացուցիչ պայմաններ են թելադրում՝ բարդացնելով մատակարար-սուպերմարկետ հարաբերությունները:

Բնականաբար, ապրանքի գնին ավելանում է միջնորդի մարժան, ինչն էլ ազդում է  վերջնական արժեքի վրա՝ թանկացնելով հայկական ապրանքները ՌԴ տարածքում: Այս հանգամանքը սպառման ծավալների անկման պատճառներից մեկն է հանդիսանում: Բացի այդ, մատակարարների հանդեպ տարբերակված վերաբերմունք են ցուցաբերում նաև ռուսական մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, ձգձգում են ապրանքի դիմաց վճարումները, սուբյեկտիվ կերպով որոշում ինչպես ցուցադրել տվյալ ապրանքը և այլն:

Ներկայացնելով վերոնշյալ խնդիրները, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշել է, որ  առևտրային ցանցերի կողմից դրսևորվող նման վարքագիծը անբարենպաստ պայմաններ է ստեղծում՝ անորոշ իրավիճակի մեջ դնելով մեր արտահանող ընկերություններին. «Համատեղ ջանքերով պետք է կանխարգելենք և վերացնենք այս երևույթները, քանի որ արտահանման մրցակցային խոչընդոտները լուրջ խնդիրներ են ստեղծում երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների առումով»:

Ա. Շաբոյանը առաջարկել է ներդնել և առաջնորդվել «բարեխիղճ վարքագծի կանոններով»
Միջոցառման ընթացքում ՏՄՊՊՀ-ի նախագահը նշել է, որ ի հայտ եկած խնդիրները մեծապես պայմանավորված են իրավական կանոնակարգման բացով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նոր հիմքի վրա դնել առևտրային ցանց-մատակարար հարաբերությունները. «Առաջարկում եմ հստակ մշակել և կիրառել բարեխիղճ վարքագծի կանոններ, որով իրավական հիմքի վրա կդրվի և կկանոնակարգվի նրանց փոխհարաբերությունները: Ապրանքի ձեռքբերումից սկսած մինչև իրացում և վճարում պետք է հստակ լինի, մատակարարների և առևտրային ցանցերի միջև վեճերի առաջացման դեպքում լուծման մեխանիզմները ևս կներառվեն փաստաթղթում»:
Այս առաջարկը գոհունակությամբ է ընդունվել  ինչպես հայ, այնպես էլ ռուս գործարարների կողմից, ովքեր նշել են, որ նման կանոնակարգի առկայության դեպքում երկկողմ համագործակցությունը կդրվի շատ ավելի բարձր հիմքի վրա:

Հանձնաժողովը հետևողական է լինելու բարձրացված բոլոր խնդիրների հարցում Ա. Շաբոյանը նշեց, որ հարկ եղած դեպքում ՏՄՊՊՀ-ը կհամագործակցի ՌԴ հակամենաշնորհային ծառայության հետ՝ առկա խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծման նպատակով: Նման հանդիպումները կլինեն շարունակական, քանի որ դրանք նպաստում են նախ՝  արտահանող-իրացնող կապի հաստատմանն ու ամրապնդմանը, և, բացի այդ, նպաստում են առկա խնդիրների արդյունավետ լուծմանն ու կանխարգելմանը: ՌԴ գործարարները վաղը կայցելեն մի շարք արտադրամասեր՝ տեղում արտադրանքին ծանոթանալու և համագործակցության պայմանագրեր կնքելու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կալանավորվել է Արագած Ախոյանը
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առևտրի...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Փաշինյանը Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ անցկացվում էր Վերակառուցման և զարգացման...
Աղբյուր` Panorama.am
09:15
Մայիսի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանն անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով առաջիկայում գեներալի կոչում ստանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգևավճար են փոխանցել՝...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «քցելու»
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}