Տնտեսություն 13:16 24/06/2016 Հայաստան

ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացվել է ռազմարդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության միջնաժամկետ ծրագիր

Նախորդ շաբաթ Երևանում կայացած երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի առանձնահատուկ էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ՏՏ և տնտեսության այլ ճյուղերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, թեմատիկ քննարկումների ակտիվությամբ և արդյունավետությամբ: Թեմատիկ քննարկումներին ընդհանուր թվով ներգրավված են եղել 900-1000 մասնակից:

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքում այս տարի եղել են  բացառապես թեմատիկ քննարկումներ տեղեկատվական տեխնոլոգիաների  և ՀՀ տնտեսության այլ ճյուղերի համագործակցության շուրջ:  Ի տարբերություն նախորդների՝ այս տարի բիզնես ֆորումում ՏՏ լուծումների ցուցահանդեսային մաս նախատեսված չէր (տարածքի սղության պատճառով):

Բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող Ռազմարդյունաբերական համալիրի և ՏՏ ոլորտի համագործակցության ձևաչափի քննարկմանը  մասնակցել են տեխնոլոգիական ոլորտի և ԶՈւ ներկայացուցիչներ: Միությունը  ֆորումի մասնակիցներին ներկայացրել է ռազմարդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության միջնաժամկետ ծրագիր, որտեղ մասնավորապես  նշվել է հանրակրթական համակարգում նախնական ռազմական պատրաստվածության խորացված ուսուցման, ՀՊՃՀ-ում կրթական, գիտահետազոտական խնդիրների և ԶՈւ խնդիրների համապատասխանեցման, ռազմական ինկուբատորների ստեղծման, ռազմարդյունաբերության գնումների համակարգերի արդիականացման, ռազմարդյունաբերության բնագավառի գաղտնիության և անվտանգության ենթակառուցվածքի արդիականացման, ռազմարդյունաբերական արտադրանքի  տեխնոլոգիական  և  արտադրական պրոցեսների խիստ գաղտնիության ապահովման, տեղեկատվական արտահոսքի անթուլատրելիության, ռազմարդյունաբերությունը որպես տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու, ռազմական արտադրանքի արտահանման ուղղորդվածության և այլ հիմնախնդիրենրի մասին:

ԴիջիԹեք բիսնես ֆորումի քննարկման արդյունքում մասնակիցները որոշել են նշված ծրագիրը ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել համապատասխան ստորաբաժանումներին՝ քննարկել ու ապահովել համագործակցություն նշված հարցերի շուրջ:
Ստեղծված ռազմաքաղական իրավիճակում, առանձնահատուկ կարևորելով կիբեր անվտանգություն մարտահրավերներն ու լուծումները, մասնագետները քննարկել են նաև ոլորտի սպառնալիքների հանրային իրազեկման, օֆլայն (առանց կապուղիների) Հայաստանի, էլեկտրոնային կառավարման համակարգում մուտքի և արտոնությունների կառավարման, բաց աղբյուրներից ստացած հետախուզական տվյալների վերուլուծության և այլ խնդիրներ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումում ՏՏ և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչները ՏՏ ներդրումային էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտության թեմայով անցկացրել են քննարկում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ: Միջոցառման մասնակիցները քննարկել են մասնավորապես ՏՏ ոլորտի ներդրումային դաշտի ներկա իրավիճակը, ոլորտում ներդրումներ ներգրավելու գրավիչ միջավայրի ստեղծումը և այլ հիմնահարցեր: Էկոնոմիկայի նախարարը իր հերթին նշել է, որ նման հանդիպումներն արդյունավետ են ՏՏ ոլորտին ուղղված ռազմավարություն մշակելիս և ընդգծել է, որ  պատրաստակամ է մշտապես հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ առկա հիմնախնդիրները քննարկելու համար:

Էլեկտրոնային կառավարմանը նվիրված քննարկմանը հատկապես  մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին, էլ. կառավարման ոլորտում ՀՀ-ում գործող նորարար լուծումներին և էլ. կառավարման լուծումների արտահանման հնարավորություններին (Եթովպիա, Եվրոպական տնտեսական հանձնաժողով):

ՏՏ և բանկային ոլորրտի ներկայացուցիչները բարձրաձայնել են նաև ֆինանսաբանկային ոլորտի, նոր սերնդի բանկային համակարգի, վերջինիս կիրառության կարևորության հիմնախնդիրների մասին: 

Հայաստանում սկսնակ ձեռներեցների և երիտասարդ գործարարների հիմնախնդիրներին նվիրած թեմատիկ քննարկանը անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես սկսելու նախադրյալներին, նոր համագործակցությունների ու գործընկերների ձեռքբերման հնարավորություններին: Քննարկվել են նաև հայրենադարձ գործարարների խնդիրները համապատասխան գերատեսչություններին ներկայացնելու նպատակով:

Միջազգային փորձի ներկայացմանը մասնակցել են Բալկանյան երկրների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են ՏՀՏ ոլորտի իրենց փորձը: 

Բիզնես ֆորումի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ քննարկել են նաև Տվյալների կառավարման գիտության անհրաժեշտության ու հանրայացման, ինչպես նաև կրթական ձեռնարկի մշակման հիմնախդիրները: Հատկանշական է, որ այսօր աշխարհում հաշվվում է տվյալների գիտնականների շուրջ 1,5 միլիոն թափուր աշխատատեղ, որը, համապատասխան միջավայր ստեղծելու դեպքում, մեծ հաջողությամբ կարող է համալրվել հայ մասնագետներով:

Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը կազմակերպել էր «Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակի ձևավորման հեռանկարները» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ԱՊՀ տարածաշրջանում մաքուր տեխնոլոգիաների ընդհանուր հարթակի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա տեղական և տարածաշրջանային կազմակերպություններին ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ցանցերում, ուսումնասիրել և կիրառել այլ երկրների փորձը նորարարությունների, դրանց կիրառման ոլորտներում:

Միևնույն ժամանակ քննարկումները հեռահար նպատակ ունեին ամրապնդել գործընկերային կապերը, ներգրավել ներդրումներ, նախանշել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնաչավորությունները և այլն: Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել են ծրագրի մասնակից երկրների (Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Ուկրաինա) հաջողված փորձը, նախանշվեցին նոր գործընկերային կապերը, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային համագործակցության վերաբերյալ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում անկացնվել են նաև սեմինարներ բիզնեսի աջակցման ծառայությունների, մարդկային ռեսուսների կառավարման և ռազմավարական մտածողության թեմաներով:

Հավելենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսության այս առանձնահատուկ ֆորումն ավանդաբար իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}