Վենեսուելայում սննդի համար պայքարը շարունակվում է
Վենեսուելայում սննդի պակասի հետևանքով մարդիկ սովի են մատնվել: Խանութներում գրեթե դատարկություն է տիրում: «Ռոյթերզ»-ը հրապարակել է Վենեսուելայի մայրաքաղաքի խանութներից մեկում արված ֆոտոշարք:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ այդ երկրում ապրանքների պակասի, գնաճի և պետական եկամուտների նվազման հետ կապված սկսել են ծայրահեղ միջոցներ ձեռնարկել՝ ուտելիք ձեռք բերելու համար: Երկրում մի քանի տասնյակ բողոքի ակցիաներ են անցկացվել, անկարգություններ և զանգվածային թալան է տեղի ունեցել: Դրանց ընթացքում զոհվել է առնվազն հինգ մարդ՝ այդ թվում 4-ամյա երեխա: