Կարծում եմ՝ կարճաժամկետ պետք է լինի այս խնդիրը. Մանվել Բադալյանը՝ սոցփաթեթում «հանգստի» բաղադրիչի կասեցման մասին
Քաղաքացիական ծառայության ղեկավար Մանվել Բադալյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ 2017-2019 միջնաժամկետ ծրագրում ժամանակավորապես կասեցվելու է սոցիալական փաթեթի «հանգստի» բաղադրիչը, նշեց, որ կա խնդիրը և, որպեսզի «հողմաղացների դեմ չպայքարեն» անարդյունավետ, Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը կասեցվում է:
Ներկայացնելով խնդիրը՝ Մանվել Բադալյանը նշեց. «Որքանով ես եմ տեղյակ, քաղաքացիները, քաղծառայողները հանգստյան տների հետ կեղծ պայմանավորվածություններ են ձեռք բերել, ըստ որի՝ իրականում չհանգստանալով՝ ֆինանսական փոխանցումներ արել այդ հանգստյան տներին»:
Ըստ նրա՝ նման դեպքերը մեծ ծավալներ ունեն և պետք է թույլ չտան, որպեսզի պետական միջոցների վատնում տեղի ունենա:
Մանվել Բադալյանը կարծում է, որ շատ կարճաժամկետ պետք է լինի այս խնդիրը և շատ օպերատիվ կլուծվի:
«Իրոք բարեխիղճ, օրինապահ քաղաքացիները չպետք է տուժեն»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արտեմ Ասատրյանը՝ սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցման մասին
- Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի