Համակարգող Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը. Ա. Բաղդասարյան
Վերջին օրերին ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ձևավորված Համակարգող խուրհուրդը դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:
«Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը:
Սասնա ծռերից Վարուժան Ավետիսյանի հայտարարած վստահության արժանի գործիչները ձերբակալված են: Ձերբակալված է նաև վստահության աղբյուր Ալեք Ենիգոմշյանը:
Ուստի համարում եմ աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաև անօգտակար՝ իմ կողմից Սասնա ծռերի գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը:
Կրկին անգամ դիմում եմ հանրային վստահություն ունեցով անձանց, այդ թվում նաև պատգամավորների.- ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել «Սասնա ծռերին» միայնակ:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել Շարժմանն ու Հայաստան Պետության վերակերտման պայքարին:
Ալբերտ Բաղդասարյան , 31. 07:2016թ. Ժամը 7:10»:
Հարակից հրապարակումներ`
- Ենիգոմշյանը կալանավորվեց
- ՔԿ. Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ
- Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է
- Ալեք Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, խցում տեղադրվել է սեղան, ռադիոընդունիչ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ