Թուրքիայի զինված ուժերը ենթարկվելու են նախագահին
Թուրքիայի ցամաքային, ծովային ու օդային ուժերի հրամանատարություններն այսուհետ չեն ենթարկվելու գլխավոր շտաբին, այլ միացվում են ազգային պաշտպանության նախարարությանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, կառավարության որոշումը հրապարակված է պաշտոնական Resmi Gazete թերթում:
Բացի այդ, նախագահն ու վարչապետը իրավունք են ունենում զորքին հրաման տալ առանց որևէ լիազոր անձի հաստատման, իսկ զինվորականները պարտավոր են անհապաղ հրամանն իրականացնել:
Այս որոշում կայացվել է Թուրքիայում հուլիսի 16-ին հեղաշրջման փորձից հետո, որի ընթացքում զոհվել է 246 մարդ, ավելի քան 2000-ը տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ