ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը
ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը: Ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որտեղ նրանք պատմում են այնտեղ հայտնվելու և հեռանալու հանգամանքների մասին:
Տեսանյութում նրանցից մեկը պատմում է. «Ոչ մի բան չենք իմացել, որ այդպիսի բաներ պետք է ըլի, կարա կրակոց ըլի: Վախենում էինք դուրս գալ, որովհետև վախենում էինք կրակեին, սպանեին: Բանից անտեղյակ ենք եղել: Երեք հոգի հիմա կան այնտեղ, որ ուզում են դուրս գալ, հարմար չեղավ, որ մեզ հետ դուրս գան: Մենք փախել ենք: Խառը նստած էին, ըստե-ընտե էին գնում: Հարմարացրեցինք երկրորդ հարկով իջանք առաջին հարկ, լուսամուտով դուրս եկանք: Ոչ մեկ չի իմացել, որ եկել ենք»:
Մյուսը պատմում է. «Բիսետկում էինք, ծննդի էինք, Արմեն ասաց հանրահավաք կա, գնանք մասնակցենք: Ասինք՝ կարելի ա: Ճանապարհին եկանք, կռազը խփեցին պատին: Վախեցանք իջանք, կրակոցներ հնչեցին: Չջոգեցինք՝ ինչ է կատարվում հետներս: Միլիցեքն արդեն եկան, ուզեցանք հետևի կողմից մի քանի հոգով դուրս գալ, այն էլ շներ կային վախեցանք: Ասին՝ մտեք շենքը, ու տենց արդեն սպասում էինք, թե ինչ է լինելու: Անձամբ չեմ ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին, բայց իրա մասին լսել եմ: Ինքը բերդում է, ասացին այդտեղ ցույց է լինելու, ուղղակի գնալու ենք: Ճանապարհին ասացին՝ կարողա կրակոցներ լինեն, չվախենաք: Ես ոչ մի բան չգիտեի: Ինձ ոչ մի բան չէին ասել: Ես չգիտեի, թե ուր եմ գնում: Այսքան ժամանակ հնարավորություն չի եղել դուրս գալ, շատը վախն էր, որովհետև համ ձեզ կողմից էին կրակում, մեր մոտից էլ անընդհատ դիրքավորված էին, չգիտեի՝ ինչ պատասխան կտային: Երեք ընկեր ունեմ, որ իմ պես անտեղյակ են ընկել այդտեղ: Հաստատ կուզենան դուրս գալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ