Չորս օրում երեք անգամ փրկել են նույն զբոսաշրջիկի կյանքը
Մեծ Բրիտանիայի Քորնուոլ կոմսությունում չորս օրվա ընթացքում երեք անգամ փրկել են նույն զբոսաշրջիկի կյանքը: Երիտասարդ կնոջը փրկարարները ստիպված են եղել փրկել մեծ ալիքներից: Կինը, որի ինքնությունը չի հրապարակվում, որևէ անգամ չի տուժել:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, դեպքերը տեղի են ունեցել օգոստոսի 16-19-ը, տարբեր լողափերում: Կնոջը երրորդ անգամ փրկելուց հետո փրկարարները ստիպված են եղել նրա համար լողալու և ջրում լինելու անվտանգության կանոնների վերաբերյալ դասախոսություն կարդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց