Երևանում բնակիչը շենքի նկուղում արկ է հայտնաբերել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի շենքերից մեկի նկուղից արկ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի նկուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 1965 թ. ծնված Սարգիս Խ.-ն հայտնաբերել է «ԲՄ-22» տիպի հրթիռահրետանային արկ, որը ՀՀ ՊՆ սակրավորների կողմից տեղափոխվել է զորամաս` վնասազերծելու նպատակով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան