Վանաձորում կրքերը հանդարտվեցին, և քվեարկությունը վերսկսվեց
Վանաձորում մեկ ժամ առաջ մեկնարկած քաղաքապետի ընտրությունները որոշ ժամանակով դադարեցվել էին՝ ավագանու անդամների միջև տարաձայնությունների պատճառով: Ավագանու անդամներից մեկը, որը «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչն էր, քվեախցիկից դուրս գալուց հետո քվեաթերթիկը բաց էր պահել, և Հանրապետական խմբակցության անդամները հայտարարեցին, թե՝ ավագանու անդամը բաց քվեարկություն է կատարել:
Վիճաբանությունն այնքան թեժացավ, որ քաղաքապետի Հանրապետական թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, թե պետք է դադարեցնել ընտրությունը, քանի որ բաց քվեարկություն է կատարել ավագանու անդամը:
Ընտրությունները հսկող ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ եթե բաց քվեարկություն է կատարել, օրենքի խախտում է կատարվել, ապա պետք է հանձնաժողովը արձանագրի, իսկ քվեարկությունը շարունակվի:
Նշենք, որ ընտրական գործընթացը Մարուքյանի հետ միասին հսկում է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցույան անդամ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը նույնիսկ վիրավորեց Էդմոն Մարուքյանին, ասելով. «Դուք այստեղ կրկեսով եք զբաղված: Դուք և տիկին պատգամավորը (նկատի ուներ Բիշարյանին.-խմբ) գիտեք, որ քվեարկությանը գաղտնի է: Դուք այստեղ կեղծում եք, անազնիվ քայլ եք կատարում»:
Երկար ժամանակ այն միայն լարվածությունը թուլացավ, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Հայկազ Սիլիկյանը հայտարարեց, որ բաց քվեարկություն կատարողի քվեաթերթիկը մարվում է և պատռեց այն: Այնուհետև բաց քվեարկություն կատարած ավագանու անդամին հանձնվեց նոր քվեաթերթիկ, և նա կատարեց իր ընտրությունը:
Այնուհետև ավագանու անդամները հերթով սկսեցին մոտենալ, ստանալ քվեաթերթիկը ու կատարել ընտրություն: Յուրաքանչյուր ընտրություն կատարողն արժանանում էր ծափահարության:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի ավագանիում ընտրությունը մեկնարկեց
- Վանաձորում Դաշնակցության թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել
- Վանաձորում այսօր ավագանին քաղաքապետ կընտրի