Պատգամավորները միջնորդել են ազատ արձակել Դավիթ Հովհաննիսյանին
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին միացել են 11 պատգամավորներ՝ Հրանտ Բագրատյանը, Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Էլինար Վարդանյանը, Թևան Պողոսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը:
Քաղաքացիական շարժումից տեղեկացնում են, որ հուլիսի 29-ին Սարի Թաղի դեպքերից հետո, առանց որևէ հիմքի և ապացույցի, միայն 2 ոստիկանի ցուցմունքով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանը արդեն 2 ամսից ավելի գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը պատրաստվում է Վերաքննիչ դատարանին ևս մեկ անգամ միջնորդություն ներկայացնել Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու նպատակով՝ կցելով պատգամավորների ստորագրությունները:
Նշվում է, որ ստորագրահավաքին արդեն իսկ միացել էին մի շարք մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ՝ խափանման միջոցը փոխվելու դեպքում երաշխավորելով Հովհաննիսյանի պատշաճ վարքագիծը քննության ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին