Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի. Սամվել Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Ի՞նչ մեղադրանքներ, խի պետք ա ինձ հետ կապվի՞ որ, Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողները նրան խնդրեցին մեկնաբանել երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանության հետ:
Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ Ազգային ժողով՝ հաշվի առնելով այն, որ Ձկնկուլը եղել է Ալեքսանյանի նախկին գործընկերը»:
«Ես գործըկներներ չեմ ունեցել: Այ ցավդ տանեմ, ես հավես չունեմ»,- ասաց Սամվել Ալեքսանյանը և արագ հեռացավ:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացիների սպանության մասին
- ՌԴ քննչականը Մոսկվայում ՀՀ քաղաքացիների սպանության մեջ կասկածում է ՀՀ քաղաքացու
- Հայտնի է մոսկովյան բնակարանում սպանված հայերի ինքնությունը
- Նոր Մոսկվայում բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց