Իրավունք 15:52 01/11/2016 Հայաստան

Դատարանում ներկայացված փաստաթղթերով կասկածի տակ դրվեց Շուշանիկ Բախշյանի մասնագիտացումը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստն այսօր հետաքրքիր զարգացում ստացավ:

Մասնավորապես, ցուցմունքներից պարզ դարձավ, որ 3-րդ կարգի բժշկական կենտրոնը չի ունեցել անհրաժեշտ սարքավորումներ, ծանր վիճակում գտնվող հղիին հետազոտելու համար սարքավորումը չի աշխատել, իսկ նրան զննելու համար նեղ մասնագետն հրավիրվել է այլ բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք՝  34.5 շաբաթական հղիություն ունեցող Մերի Մարգարյանը 2015-ի հուլիսի 23-ին դժգոհել էր բարձր ջերմությունից ու թուլությունից, սակայն նրան հսկող «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը հորդորել էր խմել պարացետամոլ: Մերիի բարձր ջերմությունը շարունակվել է մինչև հուլիսի 26-ը և հենց այդ օրն էլ որոշվել է նրան հոսպիտալացնել:

Շարունակվող ջերմությամբ ծանր վիճակում գտնվող Մերիին հուլիսի 28-ին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան հատում: Նա մահացել է, նրանից մեկ օր անց՝  երեխան:

Այս գործով, հիշեցնենք, ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգիրք 130-րդ հոդվածի 2-րդ մաս):

Այսօր դատարանում ցուցմունքներ տվեցին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներ ռադիոլոգ Զարուհի Հարությունյանը, անեսթեզեոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Ամրոյանը և բժշկական կենտրոնի մանկաբարձության գծով փոխտնօրեն Աշոտ Սիրունյանը:

Հետաքրքրականը, նկատենք, Աշոտ Սիրունյանի ցուցմունքն էր:

Մինչ այդ ռադիոլոգ Հարությունյանն ասաց, որ ռենտգեն հետազոտության է ենթարկել 35,4 շաբաթական հղիություն ունեցող Մերիին, և նրա թոքերում որևէ խնդիր չի հայտնաբերվել:  Տուժող կողմի և դատավոր Դավիթ Բալայանի հարցերին տված պատասխաններից պարզվեց, որ սարքավորումը, որով հետազոտվել է Մերի Մարգարյանը, սարքին չի եղել:

Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է Մերիի թոքերում մի երևույթ եղել է, որ այդ սարքավորումը ցույց տված չլինի, բժիշկն ասաց, որ հնարավոր չէր:

Տուժող կողմը դարձյալ հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ հետազոտությունը ցույց տա, թե Մերիի թոքերում որևէ խնդիր չկա, բայց մի քանի ժամ հետո նրա թոքերում այտուց լինի, բժիշկ Հարությունյանը պատասխանեց. «Նայած  ինչ է հայտնաբերվել»:

Դատավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ սարքավորումը չի աշխատել, բժիշկը պատասխանեց, որ այդ անսարքությունը ինքը նկատել է հենց այդ օրը:

Մյուսը անեսթեզեոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Ամրոյանն էր, որն ասաց, որ Մերիին ինքը զննել է Շուշանիկ Բախշյանի խնդրանքով՝ հուլիսի 27-ի մեկ առավոտյան և մեկ էլ կեսօրին:

«Շուշանիկ Բախշյանն ինձ ասաց, որ հղիի մոտ երիկամների բոբոքում կա, ինչի հետևանքով Մերիի մոտ մենք նկատեցինք գիտակցության խանգարում, հարցերին պատասխանում էր ուշ, կողմնորոշման խնդիր ուներ: Այդ պատճառով էլ մենք հրավիրեցինք նեղ մասնագետի՝ նյարդաբանի», -ասաց Ամրոյանը՝  նկատելով, որ հետազոտության արդյունքներով լյարդի ֆերմենտները բարձր են եղել, ինչը կարող էր հանգեցնել ոչ ադեկվատ վիճակի:

Ամրոյանը ասաց նաև, որ բուժկենտրոնում նյարդաբանի հետ միասին կազմակերպվել է բժիշկների նեղ կոնսիլիում, որտեղ քննարկվել է Մերի Մարգարյանի վիճակը և բժիշկների մոտ առաջացել է ենթադրություն, որ Մերիի մոտ հնարավոր է արյան զեղում և նրան պետք է ուղարկել բազմապրոֆիլ հիվանդանոց: Այս բժշկի խոսքով, Մերիին կեսարյան հատում անելու մասին հարցը չի քննարկվել:

«Աշոտ Սիրունյանը հետաքրքրվեց՝  եթե արյան զեղում լինի, մենք կարո՞ղ ենք կեսարյան հատում անել, ես պատասխանել եմ՝ ավելի ճիշտ կլինի հիվանդին տեղափոխել բազմապրոֆիլ հիվանդանոց, որտեղ հնարավոր բոլոր սարքավորումներն ու մասնագետները կան հետվիրահատական շրջանում բուժօգնություն ցուցաբերելու համար», -պատասխանելով տուժող կողմի ներկայացուցչի հարցին, ասաց անեսթեզեոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչը:

Պատասխանելով դատավորի հարցին, Ամրոյանն ասաց, որ նյարդաբանին հրավիրել են հարևան հիվանդանոցից: Դատավորը հետաքրքրվեց՝ «Պարտավո՞ր էր գալ», Ամրոյանը բացասական պատասխան տվեց, և դատավորի մոտ տրամաբանական հարց առաջացավ. «Ինչո՞ւ հիվանդանոցը չունի համապատասխան մասնագետ»:

«Նեղ մասնագետներ մեզ մոտ չկան: Այդ հարցը հավանաբար պետք է տնօրենին տալ», -պատասխանեց Ամրոյանը:

Հաջորդը ցուցմունք տվեց մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Աշոտ Սիրունյանը և ասաց, որ իր ղեկավարությամբ են աշխատում Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Նրա խոսքով, մանկաբարձության գծով 4 տարվա մասնագիտացում է անհրաժեշտ, որպեսզի կարողանան աշխատեն որպես մանկաբարձ-գինեկոլոգ:

Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը Աշոտ Սիրունյանից հետաքրքրվեց, թե ռիսկային հղիին վարելու, հետևելու իրավասություն արդյոք ունեցե՞լ է Շուշանիկ Բախշյանը, ինչին Սիրունյանը դրական պատասխան տվեց:

Շարունակելով թեման, տիկին Թովմասյանը նկատեց, որ իրենց տեղեկություններով և իրենց ձեռքի տակ առկա փաստաթղթի համաձայն, որը ստացվել է Առողջապահության ազգային ինստիտուտից, Շուշանիկ Բախշյանն ունի ընդամենը 6 ամսվա վերապատրաստում և այդ պարագայում նրան վստահվել է Մերի Մարգարյանի նման ծանր վիճակում գտնվող հղի:

Չնայած ամբաստանյալ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի առարկություններին, Մարինե Թովմասյանը միջնորդեց դատարանին հրապարակել Բախշյանի համալսարանական դիպլոմը ու մանկավարժ-գինեկոլոգ լինելու մասին վկայականը:

Հրապարկաված փաստաթղթի համաձայն, Շուշանիկ Բախշյանն Առողջապահության ազգային ինստիտուտում 1997 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1998 թվականի փետրվարի 28-ը անցել է մասնագիտացում մանկաբարձության և գինեկոլոգիայի ծրագրով: Իսկ համալսարանական դիպլոմի համաձայն, Շուշանիկ Բախշյանը մասնագիտացել է «բուժական գործ» մասնագիտությամբ:

«Այսինքն՝ ընդհանուր չորս տարի բուժական գործ ավարտելուց հետո առկա է վկայականը, բայց կոնկրետ գինեկոլոգիա, մանկաբարձություն մասնագիտացվածության վերաբերյալ առկա է միայն այդ վկայականը վեց ամսվա ընթփացքում ստացած վերապատրաստումից», -հայտարարեց տուժողի ներկայացուցիչ-փաստաբան Մարինե Թովմասյանը:

Այս ամենից հետո դատավորը Բախշյանի ղեկավարից՝ ցուցմունք տվող Աշոտ Սիրունյանից հետաքրքրվեց, թե Շուշանիկ Բախշյանը ունե՞ր իրավունք բարձր ռիսկի տակ գտնվող հղիներով զբաղվելո՞ւ, թե՞ ոչ:

Ի պատասխան, Սիրունյանն ասաց, թե Բախշյանի մասնագիտացման մասին փաստաթղթերի լինել-չլինելու մասին տեղյակ չէ, քանի որ Բախշյանն այդտեղ աշխատանքի ընդունվել է իրենից առաջ:

«Եթե անձը կոմպետենտ չէ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այդ գործն անի: Արդյոք Շուշանիկ Բախխյանի մասնագիտացումը, ըստ ձեզ, բավարարում էր, որպեսզի դուք թույլատրեիք նրան հսկել բարձր ռիսկայնություն ունեցող հղիին», -Սիրունյանից հետաքրքրվեց դատավորը:

«Այո», -պատասխանեց Սիրունյանը:

Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ պաշտպանական կողմը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատավորի թույլտվությամբ հայտարարեց, որ իր պաշտպանյալը բուհական կրթությունն ստացել է խորհրդային տարիներին, երբ «բուհական համակարգն ուրիշ էր, քան այսօր է»:

Ձայնի իրավունք խնդրեց նաև Բախշյանը և հայտարարեց, որ ինքը համապատասխան մասնագիտացմամբ ստացել է լիցենզիա և միայն այդ դեպքում սկսել աշխատել որպես մանկաբարձ-գինեկոլոգ:

«Առանց դրա հնարավոր չէ աշխատել», -նկատեց Բախշյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}