Իրավունք 16:41 08/11/2016 Հայաստան

Շուշանիկ Բախշյանը կոպիտ ու «մուննաթով» էր խոսում Մերիի հետ. Ցուցմունք դատարանում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձության գծով փոխտնօրեն, մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Աշոտ Սիրունյանը ծննդկան Մերի Մարգարյանի առողջական վիճակի վերաբերյալ կոնսիլիումի ժամանակ առաջարկել է կեսարյան հատում անել, սակայն մանկաբարձ-գինեկոլոգը, նյարդաբանը, անեսթեզեոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչը դեմ են եղել կեսարյան հատմանը: Այդ մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տված ցուցմունքում հայտարարեց գործով վկա «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հայկ Հարությունյանը:

32-ամյա Հայկը Մերի Մարգարյանի հարազատն է, և նրա հետ տեղի ունեցած դեպքի օրերին աշխատել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, սակայն Մերիի հետ կատարվածից հետո հեռացել է այդ հիվանդանոցից ու աշխատանքի անցել այլ բուժկենտրոնում:

Ասաց՝ հուլիսի 27-ին առավոտյան «Շենգավիթ» ԲԿ-ում տեսել է Մերիին անվասալյակի վրա, փոխանցեց՝ իրեն թույլ էր զգում, բայց ժպտում էր, շնչառությունը հաճախացած էր, հարցերին դժվար էր պատասխանում: 

Հարությունյանի խոսքով, հետազոտության արդյունքներով Մերիի մոտ լյարդային անբավարարության նշաններ են ի հայտ եկել, գիտակցության խանգարում է նկատվել և նեղ կոնսիլիումի ժամանակ որոշվել է հրավիրել նեղմասնագետների՝ լյարդաբան ու նյարդաբան, որոնք «Շենգավիթ» ԲԿ-ն չունի:

«Մերին դեղորայքներ էր ստանում րեանիմացիայում, զգացողությունը միևնույն է, շարունակում էր մնալ վատ, անորոշ խոսքեր էր ասում, զառանցում էր, երբ հարցնում էինք՝ ինչ ես ասում, փոխում էր թեման: Նյարդաբանի հարցերին որոշակի ճիշտ էր պատասխանում, որոշակի սխալ: Հրավիրված նյարդաբանը կասկածեց, որ հնարավոր է նրա մոտ գլխուղեղի արյունազեղում կա և դրա համար խորհուրդ տրվեց նրան տեղափոխել բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ հետագա բուժումը շարունակելու համար», -ներկայացրեց Հայկ Հարությունյանը:

Մինչև կկազմակերպվեր Մերիի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն, վկայի ցուցմունքով, քննարկման հրավիրվել է նաև մանկաբարձության բաժանմունքի ղեկավար Աշոտ Սիրունյանը:

«Նրան զեկուցվեց, որ այս-այս հիվանդն է, այս տվյալներն ունի: Սիրունյանի կողմից հարց առաջ քաշվեց՝ միգուցե կեսարյան հատում անե՞նք, որին և բուժող բժիշկը, և անեսթեզեոլոգը, և նյարդաբանը կասկածելով արյունազեղում, չունենալով տեխնիկա, սարքավորումներ, գտան, որ հիվանդին պետք է տեղափոխեն բազմաֆունկցիոնալ բուժկենտրոն», -պատմեց Հայկ Հարությունյանը:

Նրա ներկայացմամբ, Մերիին շտապօգնության ծառայության օգնությամբ տեղափոխել են բուժկենտրոն և անգամ չեն սպասել, որ հրավիրված լյարդաբանի ժամանմանը, քանի որ անհրաժեշտ է եղել տեղափոխումն արագ կազմակերպել:

Մեղադրող դատախազը փորձեց հստակեցնել, թե ովքեր են դեմ եղել կեսարյան հատմանը, Հարությունյանը պատասխանեց, որ կեսարյան հատմանը կողմ կարծիք հայտնել է Սիրունյանը, իսկ նյարդաբան Խաչատրյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը և անեսթեզեոլոգ Ամրոյանը դեմ եղել կեսարյան հատման միջոցով Մերիին ծննդալուծելուն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանի հարցերին ի պատասխան Հայկ Հարությունյանը ասաց, որ Մերի Մարգարյանի մոտ մարմնի ջերմաստիճանի տատանումներ են եղել՝ մեկ եղել է 35,5, մեկ բարձրացել՝ 38 և ավելի:

Դա, ըստ վիրաբույժի, նշանակում է, որ օրգանիզմում բորբոքային պրոցեսներ կան: Ինչ վերաբերում է խոսքի խանգարմանը, ապա ըստ վկայի, լյարդի անբավարարությունը կարող է հանգեցնել ուղեղի ախտահարման: Ի դեպ, վկան նաև ասաց, որ լյարդի բուժման ուղղությամբ որևէ դեղորայքային բուժում չի իրականացվել:

Փաստաբան Թովմասյանը Հարությունյանից հետաքրքրվեց՝ այս պայմաններում որպես մասնագետ, արգելվա՞ծ էր Մերիին կեսարյան հատում անելը: Ի պատասխան վկան ասաց, թե կեսարյան հատում անելու ցուցում տալիս է նրան բուժող բժիշկը, որը Մերիի պարագայում ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանն է, իսկ նա դեմ է եղել կեսարյան հատմանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հարցրեց, թե ինչո՞ւ ինչո՞վ էին բացատրում իրենց դեմ լինելը, Հարությունյանը պատասխանեց, որ չի կարող հարցերին պատասխանել, քանի որ տեղյակ չէ:

Կեսարյան հատման թեման շարունակեց նաև Շուշանիկ Բախշյանի փաստաբան Կարեն Կիրակոսյանը և հետաքրքրվեց, թե Մերի Մարգարյանին այդ վիճակում ինքը՝ Հարությունյանը, որպես հարազատ ու որպես մասնագետ, կեսարյան հատման կենթարկե՞ր:

«Ես այդ հարցին կպատասխանեմ որպես վիրաբույժ, որպես բժիշկ՝ եթե կեսարյան հատումը կատարվեր շուտ, բնականաբար, հիվանդությունից նրա օրգանները պաշտպանելը կլիներ ավելի հեշտ», -պատասխանեց Հայկ Հարությունյանը:

Փաստաբան Թովմասյանը հետաքրքրվեց նաև Մերիի նկատմամբ Բախշյանի վերաբերմունքից, և Հայկ Հարությունյանն ասաց, որ Բախշյանը կոպիտ է խոսել Մերիի հետ, «մուննաթով» արձագանքել նրան:

«Ասում էր՝  դու լավ ես, դու լավ ես, հիստերիկա մի արա: Կարծում եմ, որ հիվանդի ու հարազատների հետ պետք է լինել հոգատար: Բայց մարդ են, հոգնած են, հազարավոր մարդկանց հետ են շփվում», -նկատեց Հայկ Հարությունյանը:

Մյուս հարցին, թե ի վերջո, ո՞րն է եղել վերջնական ախտորոշումը Մերիի հիվանդության, Հայկ Հարությունյանն ասաց, որ փորձագիտական եզրակացությամբ Մերիի մոտ եղել է «ՀԵԼԼՓ» (HELLP) հիվանդություն, որին ինքը ծանոթ չի եղել:

««ՀԵԼԼՓ» հիվանդության մասին իմացել եմ հեռախոսով, իմ ընկեր րեանիմատոլոգներից մեկից, նա ասաց՝ կարո՞ղ է «ՀԵԼՓ» է: Դրա մասին ես նույնիսկ բժշկուհուն հարցրեցի, և բժշկուհին ինձ ասաց, որ չէ, դա «ՀԵԼԼՓ»-ի նման չէ: Դրա մի ցուցանիշներից մեկը լյարդային ֆերմենտների բարձրացումն է հղի ժամանակ և այդ հիվանդությունը հատուկ է հղիներին: Բժիշկները կարող են ամբողջ կյանքն աշխատել, բայց նման հիվանդություն չտեսնեն: Ես որքանով տեղյակ եմ՝ Հայաստանում մեկ-երկու նման դեպք է եղել», -նշեց Հարությունյանը:

Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան գործով, հիշեցնենք, ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերիին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդված)։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}