Մայամիում նշում են Ֆիդել Կաստրոյի մահը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Ֆիդել Կաստրոյի մահը: Նրանք ձեռքներին ունեն դրոշակներ, կաթսաներ ու շերեփներ, «Ազատություն Կուբային, «Ազատություն» գրություններով ցուցապաստառներ:
Մայամիում ապրում են մեծաթիվ կուբացիներ: Ակցիայի դուրս եկածների մեծ մասը էմիգրանտներ են, ովքեր լքել են հայրենիքը երկրի քաղաքական կուրսի հետ համաձայն չլինելու պատճառով:
«Ռոյթերզ»-ը հրապարակել է ֆոտոշարք, թե ինչպես են մարդիկ արտահայտում իրենց ուրախությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իլյումժինով. «Կաստրոն սիրում էր շախմատ խաղալ»
- Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ Կուբայում 9-օրյա սուգ կլինի
- Մահացել է Ֆիդել Կաստրոն
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը