Մեկնարկում է Երևանի արագ շախմատի առաջնությունը
Հունվարի 15-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա Երևանի արագ շախմատի առաջնությունը, որը կընթանա շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Ժամակարգը` 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով` սկսած առաջին քայլից: Մասնակցում են առանց վարկանիշի և արագ շախմատի մինչև 231 վարկանիշով շախմատիստները:
Մրցաշարում 1-10-րդ տեղերը գրաված մասնակիցներն իրավունք կստանան հանդես գալու Հայաստանի արագ շախմատի եզրափակիչ առաջնությունում: Հավասար միավորներ վաստակելու դեպքում տեղերը կորոշվեն լրացուցիչ ցուցանիշներով: