Առաջատարները կրկին չորսն են
Անդրանիկ Մարգարյանի շախմատի 7-րդ հուշամրցաշարում տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարի Դավիթ Պառավյան-Արման Միքայելյան լարված պարտիայում ուժեղ է գտնվել Պառավյանը: 4-րդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել և առաջատարների խմբին միացել Հովիկ Հայրապետյանը, ով 40 քայլում առավելության է հասել Վահե Բաղդասարյանի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցաշարի 4 առաջատարներից երկուսը` Լևոն Բաբուջյանն ու Ռոբերտ Աղասարյանը, մրցել են միմյանց դեմ. պարտիայում խաղացվել է 69 քայլ, սակայն ամբողջ ընթացքում դիրքում պահպանվել է հավասարության նժարը և պարտիան ավարտվել է տրամաբանական ոչ-ոքի արդյունքով: Վերջինն ավարտվել է մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչի պարտիան` Արամ Հակոբյանի դեմ: Խաղի վերջնամասում Հակոբյանը թույլ է տվել որոշակի վրիպումներ և 88-րդ քայլին անձնատուր եղել:
Այսպիսով` 4 տուրից հետո 4 շախմատիստ` Ռոբերտ Աղասարյանը, Լևոն Բաբուջյանը, Դմիտրի Գորդիևսկին և Հովիկ Հայրապետյանը, վաստակել են 2.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արման Միքայելյանը, Ստանիսլավ Բոգդանովիչն ու Դավիթ Պառավյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով: Վոյտեխ Պլատը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Վահե Բաղդասարյանը վաստակած 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ