Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 23 մարդ տուժել է
Հունվարի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, բացահայտվել է գողության 6, խարդախության 7 և հարկերից խուսափելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: