Թրամփը մտադիր է նոր միգրացիոն հրաման ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ ինքը հավանաբար կստորագրի նոր հրաման, որը կարգելի առավելապես մուսուլմանական բնակչությամբ 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ։
BBC ռուսական ծառայությունը գրում է, որ Ֆլորիդա ուղևորվող նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, թե դիտարկում է արգելքի իրագործման մի քանի տարբերակ։
Նրա խոսքով՝ ինքը, հավանաբար, չի շտապի Գերագույն դատարանում վիճարկել Վերաքննիչ դատարանի վճիռը, որը հրաժարվել է վերականգնել առաջին հրամանագրի գործողությունը։
«Մենք կհաղթենք այդ վեճում։ Խնդիրը նրանում է, որ ժամանակ է պետք։ Մենք շատ այլ տարբերակներ ունենք, այդ թվում նոր հրամանի արձակումը»,-ասել է Թրամփը։
Դեռևս հայտնի չէ, թե ինչով կտարբերվի նոր հրամանն առաջինից։ Թրամփի խոսքով՝ նոր փաստաթղթի տեքստը գրեթե կկրկնի նախկին հրամանի բովանդակությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մուսուլմաններին սկսել են ԱՄՆ թողնել՝ Թրամփի հրամանագրի գործողության դադարեցումից հետո
- Թրամփ. Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռը սպառնում Է ԱՄՆ անվտանգությանը
- Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և քաղաքացու արցունքները
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ