Մուսուլմաններին սկսել են ԱՄՆ թողնել՝ Թրամփի հրամանագրի գործողության դադարեցումից հետո
Մուսուլմանական երկրների քաղաքացիներն սկսել են անարգել ԱՄՆ ժամանել այն բանից հետո, երբ դատավորի վճռով դադարեցվել է միգրացիոն ոլորտում սահմանափակումների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունը։
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ Կահիրեի օդանավակայանում, իշխանությունների տվյալներով, ընդհանուր առմամբ 33 միգրանտներ Եմենից, Սիրիայից և Իրաքից, որոնք մեկնում են ԱՄՆ, անարգել ընդունել են հանրանավերում։
Բեյրութում գործող ավիաընկերություններն սկսել են ինքնաթիռներ թողնել սիրիական ընտանիքներին, որոնց նախագահական հրամանագրով ավելի վաղ արգելված Էր մուտքն ԱՄՆ:
Փախստականների գործերի բնագավառում մասնագիտացած փաստաբանները գործակալությանը հայտնել են, որ Նյու Յորքի, Վաշինգտոնի, Բոստոնի և այլ քաղաքների օդանավակայաններ են սկսել ժամանել այն մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, քաղաքացիներ, որոնց ավելի վաղ մերժվել էր մուտքն ԱՄՆ: