ԱՄՆ-ում ներգաղթյալներ են հեռացվել են աշխատանքից՝ բողոքի ակցիայի մասնակցելու պատճառով
ԱՄՆ-ում ավելի քան 100 աշխատողներ հեռացվել են՝ «Օր` առանց ներգաղթյալների» բողոքի ակցիային մասնակցելու պատճառով։
BBC ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ակցիայի կազմակերպիչները կոչ էին արել ներգաղթյալներին փետրվարի 16-ին տանը մնալ, աշխատանքի դուրս չգալ, խանութներ ու սրճարաններ չայցելել և նույնիսկ երեխաներին դպրոց չուղարկել։ Ակցիայով պետք է ցույց տային, թե որքան կարևոր են ներգաղթյալներն ԱՄՆ-ի համար։
JVS Masonry ընկերության հիմնադիր ՋԻՄ Սերովսկին CNN-ի հետ զրույցում հայտնել է, որ հեռացրել է 31 հոգու, ովքեր այդ օրն աշխատանքի չեն եկել։
12 հոգի աշխատանքից հեռացվել է Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում, Թենեսի նահանգի Նոլենսվիլ քաղաքում էլ՝ 18 մարդ։
Անցած հինգշաբթի ԱՄՆ-ի խոշոր քաղաքների մեծ մասում չեն բացվել մի քան տասնյակ խանութներ, ռեստորաններ ու սրճարաններ։ Որոշ սեփականատերեր, հատկապես նրանք, ովքեր ծնվել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, աջակցել են իրենց աշատակիցներին և թույլ տվել այդ օրը աշխատանքի չներկայանալ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը մտադիր է նոր միգրացիոն հրաման ստորագրել
- Թրամփ. Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռը սպառնում Է ԱՄՆ անվտանգությանը
- Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և քաղաքացու արցունքները
- Բրիտանիայում Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
- ԱՄՆ-ում բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում միգրացիոն քաղաքականության խստացման դեմ