Հնդկական նահանգում արգելել են «շքեղ» հարսանիքները
Հնդկական «Ջամմու և Քաշմիր» նահանգն արգելել է «շքեղ» հարսանիքները: Գազետա.ռու կայքը, հղում անելով Zee News-ին, գրում է, որ 2017 թ. ապրիլի 1-ից հարսանեական արարողության ժամանակ հյուրերի առավելագույն քանակը չպետք է գերազանցի 500 հոգին հարսի կողմից և 400 հոգին՝ փեսայի կողմից:
Նշանադրությանը թույլատրվելու է մինչև 100 հյուր: Բացի այդ, արգելված է հրավիրատոմսերի հետ ուղարկել քաղցրավենիք ու չրեր:
Ցանկացած մասնավոր, հասարակական կամ կառավարական արարողություններին չի թույլատրվում օգտագործել բարձրախոս և հրավառություն: Այդպիսով, տեղի իշխանություները հույս ունեն վերջ դնել ավելորդ ծախսերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց