Հնդիկ տղամարդը կոկոս կոտրելու ռեկորդ է սահմանել
Մասնագիտությամբ մեխանիկ հնդիկ Աբիշ Դոմինիկը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Մեկ րոպեից էլ քիչ ժամանակում նա բռունցքներով կատորել է 124 կոկոս: Գրում է Daily Mail-ը:
Հրապարակված տեսանյութում երևում է, ինչպես է տղամարդը բռունցքի մի հարվածով կատրում կոկոսն ու առաջ գնում: Ճիշտ է, ոչ բոլոր կոկոսներն են հարվածից կոտրվում, սակայն նախորդ ռեկորդի ցուցանիշը բարելավել է: Նախորդ ռեկորդակիրը գերմանացի էր, որ վեց կոկոս քիչ էր ջարդել:
25-ամյա Դոմինիկը այլ ռիսկային բաներ էլ է արել, օրինակ ատամներով ավտոբուսը քաշել է 50 մետր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց