«Շիրակը» հաղթական նոտայով ավարտեց ուսումնամարզական հավաքը
Գյումրիի «Շիրակը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, ստուգողական վերջին խաղն է անցկացրել: Մրցակիցը Լուգանսկի «Զարյան» էր, որին գյումրեցիները հաղթել են նվազագույն հաշվով:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, մոտ 25 մետր տարածությունւց կատարած տուգանային հարվածով գոլի հեղինակ է դարձել Սաֆիու Աբդուլ Ֆատաուն` հաղթանակ պարգևելով «Շիրակին»:
Վարդան Բիչախչյանի սաները Երևան կվերադառնան վաղը` փետրվարի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց