Պայթյունի հետևանքով վիրավորված զինվորների վիճակում կա փոփոխություն
Մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կա դրական տեղաշարժ: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մյուս զինծառայողի՝ Պերճ Արմենի Գաբրիելյանի առողջական վիճակը միջին ծանրության է: Ա.Հովհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողին տեղափոխել են հիվանդասենյակ:
Երրորդ զինծառայողը՝ Էրիկ Սամվելի Սահակյանը, որը գտնվում է Վանաձորի հոսպիտալում, ստացել է թեթև վնասվածքներ: Նրա առողջական վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:
Հարակից հրապարակումներ`
- Մարտական դիրքում պայթունից տուժած զինծառայողների վիճակը գնահատվում է՝ միջին ծանրության, ծանր կայուն, բավարար
- Ինժեներական աշխատանքներ կատարելիս 3 ժամկետային զինծառայողներ ստացել են բեկորային մարմնական վնասվածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը