Եգիպտոսը հայտարարել է, որ կատարել է անվտանգության առումով ՌԴ բոլոր պահանջները
Եգիպտոսը կատարել է անվտանգության առումով ՌԴ բոլոր պահանջները, սակայն կոնկրետ արդյունքներ չի ստացել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Եգիպտոսի պատգամավորների պալատի ներկայացուցիչ Ալի Աբդել Ալը: Կահիրեում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը նա ասել է, որ Եգիպտոսն «արդեն երկար ժամանակ սպասում է ռուս զբոսաշրջիկների վերադարձին»:
«Մինչ այժմ մենք չեն ստացել կոնկրետ արդյունքները, չնայած նրան, որ Եգիպտոսը կատարել է անվտանգության առումով ռուսական կողմի բոլոր պահանջները»,- ասել է Եգիպտոսի խորհրդարանի խոսնակը:
Նրա խոսքով, շատ պատգամավորներ հետաքրքրված են, թե երբ կվերականգնվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը:
«Բարեկամական նկատառումները պահանջում են, որ Ռուսաստանն ընդունի մեր բոլոր պահանջները՝ Ռուսաստանից տուրիստական հոսքերի վերսկսման առումով»,- ասել է նա:
Փետրվարին ՌԴ տրանսպորտի նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանից ավիափորձագետները միանշանակ եզրակացության չեն հանգել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության վերսկսման հարցում:
Եգիպտոսի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվեց 2015-ի նոյեմբերին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A321 օդանավը ենթարկվել էր ահաբեկչության:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Եգիպտոսի միջև օդային հաղորդակցությունը կվերականգնվի հոկտեմբերին
- Եգիպտոսում ավելի քան 200 հյուրանոց է փակվել
- Ռուսական կողմը Կահիրեի օդանավակայանի աշխատանքում նոր խախտումներ է հայտնաբերել
- Եգիպտոսում տուրիզմից ստացվող եկամուտները նվազել են 66 տոկոսով
- Պարզ է դարձել Եգիպտոսում օդանավի առևանգիչի ինքնությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը