Ռուսական կողմը Կահիրեի օդանավակայանի աշխատանքում նոր խախտումներ է հայտնաբերել
Ապրիլյան ստուգումների արդյունքում Ռուսաստանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օդանավակայանի աշխատանքում նոր խախտումներ է հայտնաբերել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հայտարարությունը:
«Ավիացիոն անվտանգության մասնագետները ստուգումներ են իրականացրել, մեր եգիպտացի գործընկերներին ներկայացրել են հերթական նկատառումները»,-հայտարարել է նախարարը:
Սոկոլովը դժվարացել է նշել, թե երբ կվերականգնվի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը:
Ապրիլի 14-ին ուղիղ եթերում տված հարցազրույցում ՌԴ նախագահը Թուրքիայում և Եգիպտոսում հանգիստը որակել էր վտանգավոր: Նա ռուսաստանցիներին խորհուրդ էր տվել հանգստի համար մեկնել այլ երկրներ:
Եգիպտոսի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվեց 2015-ի նոյեմբերին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A321 օդանավը ենթարկվեց ահաբեկչության:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում տուրիզմից ստացվող եկամուտները նվազել են 66 տոկոսով
- Պարզ է դարձել Եգիպտոսում օդանավի առևանգիչի ինքնությունը
- Եգիպտոսում առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ
- Փարիզում ահաբեկչություններն ու Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանումը նույն ձեռքի գործն են. ԱՄՆ ԿՀՎ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց