ՍԱՊԾ. Հայտնաբերվել է առանց թույլտվության գործող արտադրամաս
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում Գյումրի, քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս:
Ծառայությունից հայտնում են, որ արտադրամասը գործել է խիստ հակահիգիենիկ պայմաններում. արտադրվել է 3 տեսակի հաց և լավաշ, իսկ կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ առկա է եղել մսեղիք և կիսաֆաբրիկատների արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, տվյալ պահին չի գործել:
«ԳՆ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, տեղեկատվությունը փոխանցվել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին»,-հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. «Թեժ գծին» ստացված բողոքի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
- Պիպոյան. Հացի շուկայում գործողությունները հակառակ ուղղությամբ են իրականացվում
- Հացի շուկայում կասեցվել է 21 տնտեսավարողի արտադրությունը
- ՍԱՊԾ-ն ներկայացրել է հացի շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները
- Հացի շուկան շարունակում է մտահոգել փորձագետներին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան