Շվարցենեգերը որոշել է չառաջադրվել ԱՄՆ Սենատի ընտրություններում
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը հերքել է Սենատի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարությունը,- գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով դերասանի ֆեյսբուքյան էջին։
Նա նշել է, որ իր ուշադրությունը կկենտրոնացնի քաղաքական բարեփոխումների վրա, որոնց վերաբերյալ դրական արձագանք է եղել Կալիֆորնիայում:
«Ես շոյված եմ, որ այդքան մարդիկ ինձ են դիմել՝ Սենատի ընտրություններին մասնակցելու հարցով, բայց հիմա իմ խնդիրն է խելքի բերել Վաշինգտոնը՝ ընտրատարածքմերի սահմանների հետ կապված բարեփոխումների ճանապարհով, ինչը մենք անցկացրել ենք Կալիֆորնիայում»,- գրել է նա:
Հանրապետականները նշել են, որ եթե դերասանը որոշի մասնակցել 2018-ի ընտրություններին, նա կդառնա դեմոկրատ Դայեն Ֆայնսթայնի մրցակիցը։
Շվարցենեգերի՝ սենատոր դառնալու մտադրության մասին ավելի վաղ հաղորդել էր Politico-ն։