Լուկաշենկո. Ամերիկյան և գերմանական հիմնադրամները հովանավորել են սադրիչներին Բելառուսում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ամերիկյան և գերմանական հիմնադրամները գումար են հատկացնում երկրում սադրիչ գործողություններ իրականացնելու համար: russian.rt կայքը, հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, նշում է, որ համապատասխան հակաիրավական գործունեության ֆինանսավորումը «հիմնականում իրականացվում է Լիտվայի ու Լեհաստանի միջոցով»:
«Նրանք նեղանում են, լսել են իմ հայտարարությունը Մոգիլյովում Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի մասին: Բայց եթե դա այդպե՞ս է: Ամերիկյան, գերմանական հիմնադրամները գումարներ են տվել լեհերի ու լիտվացիների միջոցով»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նաև ընդգծել է, որ այն մարդկանց, որոնք, դուրս գալով ակցիաների, ուզում էին իրենց ինչ-որ հարցեր լուծել, ուղղակի փորձել են օգտագործել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի Ազգային անվտանգության կոմիտեն քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու պատրաստման և վերապատրաստման փաստով, ձերբակալվել է 26 մարդ: Հատուկ ծառայությունը չի բացառում, որ ակտիվիստներից առգրավված զենքը հնարավոր էր օգտագործվեր մարտի 25-ին փողոցային ակցիաների ժամանակ: Բացի այդ, ԱԱԾ-ն տեղեկատվություն ունի, որ սադրիչները նախատեսում էին Ուկրաինայից գրոհայինների ժամանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան