Նալբանդյանն ընդունել է ամերիկացի համանախագահին
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին: Հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
ԱՄՆ դեսպանատնից ավելի վաղ տեղեկացրել են, որ մարտի 27-ին Երևանում Հոգլանդը կհանդիպի հայաստանցի լրագրողների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան