Սերժ Սարգսյան. Ցավոք սրտի, շփման գծի մյուս կողմում արդեն նկատում ենք արաբերեն խոսք
«Հայաստանը մոտավորապես 400 կմ է հեռու Իսլամական Պետության ահաբեկչական խմբավորման գործողությունների գոտուց: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի անվտանգության վրա»,-«Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցազրույցը հատվածաբար ներկայացրել են ռուսական այլ հեռուստաընկերություններ:
«Եթե հաշվի առնենք, որ Իսլամական պետության գործողություններում ընդգրկված են ԱՊՀ անդամ երկրների շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում հայտնվելու են մարդիկ, ովքեր ունեն ռազմական փորձ, տիրապետում են բարբարոսական մեթոդների, և որոնք կարող են լրացուցիչ դժվարություններ ստեղծել առանց այդ էլ փխրուն կայունության համար: Ցավոք սրտի, մենք արդեն շփման գծի մյուս կողմում նկատում ենք արաբերեն խոսք ու այլ լեզուներով ձայներ: Մեզ թվում է՝ այն մարդիկ, ովքեր գնացել են Մերձավար Արևելք, հիմա աստիճանաբար սկսում են ներգրավել մեր տարածաշրջանի հակամարտություններում: Դա իհարկե, շատ, շատ վտանգավոր է: Ժամանակակից աշխարհում մարտահրավերները շատ են»,-ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ պայքարել ահաբեկչության դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայաստանում լիահույս են, որ ԵԱՏՄ-ն զարգացման մեծ հեռանկար ունի
- Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկվել են Ապրիլյանի ընթացքում Ադրբեջանի կատարած վայրագությունները
- Արցախի օմբուդսմենը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Ապրիլյանում Ադրբեջանի վայրագությունները
- Veterans Today. Ադրբեջանի ԶՈւ վայրագությունները հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը
- Իտալական «Sky TG24» հեռուստաալիքը՝ Թալիշում ադրբեջանական հատուկջոկատայինների իրականացրած վայրագությունների մասին
- Ադրբեջանի վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. Շարմազանովը՝ լեհ գործընկերոջը
- Ադրբեջանի իրականացրած վայրագությունների փաստերը ներկայացվել են ՄԱԿ-ի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները