Քաղաքական 19:45 24/03/2017

Սերժ Սարգսյան. Հայաստանում լիահույս են, որ ԵԱՏՄ-ն զարգացման մեծ հեռանկար ունի

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի կազմավորման 25 ամյակին ընդառաջ հարցազրույց է տվել ռուսական «Միր» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, միջազգային ահաբեկչությանը և դրա դեմ պայքարին, ինչպես նաև ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը: 

«Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում: Այդ պատճառով միշտ պետք է զգոն լինել: Պետք է անընդհատ միջոցներ ձեռնարկել: Ես հիանալի հասկանում եմ, որ և՛ Լոնդոնում, և՛ Փարիզում շատ միջոցներ են ծախսվում անվտանգության համար, բայց ահաբեկչությունն իրականում հանցագործություն է, որն անհնար է կանխատեսել: Մի բան է, երբ կա տեսանելի թշնամի: Մեկ այլ բան, երբ փախստականների անվան տակ Եվրոպա կարող են ներթափանցել մարդիկ, որոնք բոլորովին այլ խնդիր ունեն: Դրա դեմ շատ դժվար է պայքարել»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով  տեղի ունեցող ահաբեկչական ակտերը:

Խոսելով ՀԱՊԿ-ին և մասնավորապես Հայաստանին սպառնացող հիմնական վտանգների մասին, Սերժ Սարգսյանն ասել է.

«Ժամանակակից աշխարհում սպառնալիքները և վտանգները ի հայտ են գալիս տարբեր եղանակներով: Անվտանգության սպառնալիքները բազմաշերտ են: Կոնկրետ մեզ համար սպառնալիք է մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Խոսքն Ադրբեջանի մասին է, որը ցանկանում է զենքի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը: Մենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն ենք, այդ պատճառով մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»:

Պատասխանելով հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի օգուտը կազմակերպության անդամ հանդիսացող պետությունների համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ. «Պայմանագիրը ստորագրած պետությունները ելել են կազմակերպության գոտում անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, այդ իսկ պատճառով էլ այստեղ խոսքը մասնավոր օգուտի մասին չի կարող լինել, խոսքը հավաքական օգուտի մասին է, որը ձեռք է բերվում հավաքական ջանքերով: Մեր մոտեցումը հենց այդպիսին է և որքան արագ իրականանա ՀԱՊԿ-ի ադապտացիան արդի իրողություններին, այդքան լավ կլինի ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունների համար»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն իր դերը տեսնում է կազմակերպության կողմից դրված պահանջները և պարտավորությունները կատարելու մեջ.

«Հայաստանը համարվում է ՀԱՊԿ հիմնադիր պետություններից մեկը և այս հանգամանքը Երևանի ուսերին լրացուցիչ պարտավորություններ է դնում: Մենք մեր դերը տեսնում ենք կազմակերպության կողմից դրված պահանջները և պարտավորությունները կատարելու մեջ: Որովհետև, ես կարծում եմ, որ դա առաջին գործն է, որ պետք է անեն կազմակերպության անդամ բոլոր երկրները, որոնք ցանկանում են, որ կազմակերպությունն ուժեղ լինի: Աշխարհը փոփոխվում է: 25 տարի առաջ, հավանաբար, ոչ ոք չէր մտածում, որ ահաբեկչությունն ընդհանրապես ի հայտ կգա ու այսքան մեծ մասշտաբների կհասնի: Դրա համար մեր կազմակերպությունը պետք է ադապտացվի, զարգանա: Անցած տարի Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ մենք ընդունել ենք հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025թ.: Կազմակերպությունում մեր  նախագահության հենց սկզբից դա մեզ համար առաջնահերթություն էր, և մենք կարողացանք այն կյանքի կոչել: Այդ ռազմավարության մեջ հստակ մատնանշված են բոլոր ուղղություններով մեր կազմակերպության զարգացման հիմնական դրույթները: Ես կարծում եմ, որ թե Հայաստանի, թե մյուս հետաքրքրված անդամների համար կարևոր է ՀԱՊԿ-ի զարգացումը»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ն հաճախ են համեմատում այլ կազմակերպությունների հետ, հետևաբար որն է ՀԱՊԿ-ի առանձնահատկությունը, նշել է, որ տեղին չէ համեմատականներ անցկացնելը, քանի որ ցանկացած կազմակերպություն ստեղծման պահից հետապնդում է իր նպատակները, իր առաջադրանքները և յուրաքանչյուր կազմակերպություն յուրովի է կայանում:

Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ համաշխարհային տնտեսությունում արձանագրված բացասական երևույթները թեև Հայաստանի քաղաքացիների համար դժվարացրել են անմիջապես տեսնել ԵԱՏՄ-ին անդամակցության օգուտները, սակայն Հայաստանում լիահույս են, որ կազմակերպությունը զարգացման մեծ հեռանկար ունի:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}