Հնարավոր է՝ Թրամփը շրջանցի կաղապարները և օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. թուրքագետ
Թեև դժվար է հստակ կանխատեսումներ անել, սակայն առավել հավանական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլքսանչորսյան իր ուղերձում չօգտագործի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։ Մյուս կողմից նրա ոչ քաղաքական անցյալը հույս է ներշնչում, որ վերջինս կկարողանա շրջանցել որոշակի կաղապարներ և օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Ամեն դեպքում, չպետք է մոռանալ, որ Թրամփը դարձել է ամերիկյան պետական մեքենայի ղեկավարը և կարևոր հարցերում պետք է առաջնորդվի ոչ թե անձնական նպատակահարմարությամբ, այլ պետք է լինի պետական շահերի կրողն ու իրականացնողը։ Այնպես որ, կարծում եմ ՝ թորք-ամերիկյան հարաբերությունները չվտանգելու համար ուղերձը կկառուցվի՝ հաշվի առնելով ռեալ պոլիտիկ շահերը»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Մելքոնյանը նաև շեշտեց, որ ԱՄՆ-ի շահերից ամենևին չի բխում Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց