Ընտրակաշառքների շնորհիվ առևտրաշրջանառությունը անցած տարվա համեմատ աճել է 13.7 տոկոսով. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով ՀՀ ԱՎԾ-ն երեկ հրապարակած պաշտոնական տվյալներին, գրել է, որ այս տարվա մարտին անցած տարվա մարտի համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար:
«Աննախադեպ է նաև մարտին արձանագրված առևտրի ծավալի աճը փետրվարի համեմատ` 20 տոկոս: Ամենևին չի կարելի է բացառել, որ առևտրի ծավալների նման աճը պայմանավորված լինի ընտրակաշառքով, որը առնվազն երկու կուսակցություն սկսել է բաժանել մարտի երրորդ տասնօրյակում: Պետք է սպասել, որ ապրիլին արձանագրված առևտրի ծավալների աճը ևս կլինի աննախադեպ: Նշենք, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համապետական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում գրեթե ամեն տարի արձանագրվում է առևտրի ծավալների աճ: Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների՝ այս տարի ընտրակաշառքների ընդհանուր չափը կազմել է մոտ 30-50 միլիոն դոլար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց