Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ մահացել է
Ապրիլի 22-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra», «Nissan Patrօl» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Վ. Ա-.ին, 1988 թ. ծնված Հ. Հ.-ին և մեկ ուղևորի, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ԲԿ, որտեղ մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան