Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ:
Ապրիլի 24-ին Ռոման քաղաքի Ֆրանցիսկյան աստվածաբանական ինստիտուտում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայերը. պատմության էջեր» խորագրով գիտական սիմպոզիում, որտեղ ելույթներով հանդես է եկել Ռումինական ակադեմիայի Յաշի «Ա.Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտի գիտաշխատող Մարիուս Կելկուն, պատմաբան հայր Ալոիս Մորարուն, ռումինահայ դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլյան օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրային քննարկումներ են տեղի ունեցել նաև Յաշ, Բակաու, Գեռլա, Դումբրավեն, Գեորգեն, Թըրգու Մուրեշ, Բայա Մարե քաղաքներում, Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակության կարգ կատարվեց Պիտեշտի քաղաքում, Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր տաճարում, ինչպես նաև Ռումինիայի հայ առաքելական և կաթոլիկ բոլոր եկեղեցիներում:
Ապրիլի 25-ին Կոնստանցա քաղաքում տեղի հայ համայնքի ջանքերով կբացվի խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, ինչպես նաև ի նշան Դոբրուջայում հայության դարավոր ներկայության և որպես երախտագիտություն հյուրընկալ ռումին ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև թուրքեր
- Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար
- Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ՝ Շվեդիայում
- Իրանում Թուրքիայի դեսպանության առջև իրանահայերը բողոքի ցույց են անցկացրել
- Ավստրալիայի հայ համայնքը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը. Skynews
- Վրաստանում ապրող հայերը բողոքի ակցիա են իրականացնում Թուրքիայի դեսպանատան դիմաց
- Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
- Ոգեկոչման երեկո Մոսկվայում` Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը