Ստրասբուրգի հայությունը բողոքի երթով շարժվելու է դեպի թուրքական հյուպատոսություն
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի հայ համայնքը երեկ մոմավառություն և երթ է իրականացրել նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց միջոցառումների կազմակերպիչներից Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդաց միության նախագահ Դավիթ Հովսեփյանը:
«Ապրիլի 23-ի երեկոյան հավաքվեցինք Ստրասբուրգի Աստվածամոր տաճարի դիմաց, որտեղ տերունական աղոթք հնչեցրինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար: Այնուհետև տեղի ունեցավ մոմերով երթ դեպի Ստրասբուրգի քաղաքային իշխանության շինության դիմացի այգի, որտեղ տեղադրված է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Մոմերով երթն ավարտվեց հուշակոթողի մոտ, այն ուղեկցվեց նաև Կիլիկա երգի կատարմամբ: Երթին մասնակցում էր հարյուրից ավել մարդ»,- նշեց Հովսեփյանը:
Դավիթ Հովսեփյանի խոսքով, այսօր էլ տեղի ժամանակով 15.30-ին տեղի է ունենալու հայության ավանդական բողոքի երթը դեպի Թուրքիայի հյուպատոսարան՝ հատուցման և ճանաչման պահանջներով: Ստրասբուրգի կենտրոնում դադարեցվելու է հանրային տրանսպորտի աշխատանքը: Թուրքական համայնքի հետ խնդիրներ չեն առաջացել, առանձնակի լարվածություն ևս չի նկատվել: Տեղի ոստիկանությունը միջոցառումների ողջ ընթացքում ապահովում է հայության անվտանգությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև թուրքեր
- Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար
- Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ՝ Շվեդիայում
- Իրանում Թուրքիայի դեսպանության առջև իրանահայերը բողոքի ցույց են անցկացրել
- Ավստրալիայի հայ համայնքը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը. Skynews
- Վրաստանում ապրող հայերը բողոքի ակցիա են իրականացնում Թուրքիայի դեսպանատան դիմաց
- Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
- Ոգեկոչման երեկո Մոսկվայում` Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը