«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի արդյունքներն իրականում ավելին են, քան ակնկալում էինք. Ռ.Մելյան
«Հանրապետության համայնքներում «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարը» ծրագիրն իրականացնելիս փորձել ենք շարժվել երեք սկզբունքներով՝ վարքագծի փոփոխություն, համագործակցություն հանուն որակի և խնդրի լուծում՝ առանց մեղադրանքի»,- այսօր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ամփոփիչ համաժողովում ասաց «Սեյվ դը Չիլդրեն» ծրագրի համակարգող Ռուզաննա Մելյանը։
Նրա խոսքով՝ այսօր կարող են ասել, որ ծրագրի արդյունքներն իրականում ավելին են, քան իրենք ակնկալում էին։
«Բոլոր հասարակական կազմակերպությունները շատ սրտացավ են իրականացրել աշխատանքը: Շատ մեծ էր ակտիվությունը նաև առողջապահական համակարգի աշխատակիցների կողմից: Պլանավորել էին ունենալ 15 փոքր գրանտային ծրագրերը, սակայն հետաքրքրվածությունը այնքան մեծ էր, որ մեզ հաջողվեց մոտ 20 փոքր գրանտային ծրագիր իրականացնել»,- նշեց Մելյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Գարիկ Հայրապետյանն էլ հիշեցրեց, երբ տասը տարի առաջ վերլուծում էին ժողովրդագրական տվյալները, նկատել էին, որ շատ անհասկանալի տարբերություն կա տղաների և աղջիկների ծնունդների մեջ, սակայն այդ ժամանակ չէին հասկանում, թե ինչ է խնդիրը։
«Այն ժամանակ մենք կարծում էինք, որ խնդիրը հանրապետությունում 1980-90-ական թվականներին ընթացող իրադարձություններն են եղել, բայց պարզվեց, որ դրանք շատ քիչ ազդեցություն են ունեցել: Հասկացանք, որ գործ ունենք հասարակության շրջանում ընտանիքի հետ կապված գաղափարի փոփոխության, դերերի փոփոխության, կնոջ դերի փոփոխությանն առնչվող խնդիրների հետ: Կնոջ, աղջիկ երեխայի դերը շատ ավելի նվազ է մեր հասարակության մեջ, քան տղա երեխայի դերը»,- եզրափակեց Գարիկ Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Օրենքով թույլատրելի հղիության ընդհատման ժամկետների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացել է»
- «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իր արդյունքին հասել է. ՄԶՄԿ գործադիր տնօրեն
- Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են. ԱՆ
- Վերջին տարիներին փրկել ենք 1200-1400 աղջիկ երեխայի կյանք. «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիր
- Ո՛չ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին. քարոզում է նախարարը
- ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դարձել են լուրջ ժողովրդագրական սպառնալիք. Սեմինար-քննարկում
- Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումներն ազդում են Հայաստանի համբավի վրա. Պյոտր Սվիտալսկի
- Նախատեսվում են օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք միտված են նվազեցնելու սեռով պայմանավորված ընդհատումները. Սերգեյ Խաչատրյան
- «Պտղի սեռը որոշելն արգելող օրենսդրական նախաձեռնությունը կարող է ընդլայնել կոռուպցիայի դաշտը»
- Հայաստանը հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով տարեկան 2000 մայր է կորցնում
- Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Պտղի արհեստական ընդհատումը, հատկապես սեռով պայմանավորված, մեղք է
- Գիտաժողով. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ»
- Հայաստանում հնարավոր է արգելվի մինչև 30 շաբաթական ժամկետը իմանալ երեխայի սեռը
- Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ. ՀԵՀ
- Մ. Հովսեփյան. Հաճախ կանանց ստիպում են սեռով պայմանավորված հղիության ընդհատման գնալ
- Տարեկան 1400 աղջիկ չի ծնվում. Սեռով պայմանավորված աբորտների առկայությունը ՀՀ-ում մտահոգում է միջազգային մասնագետներին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց