Գարնանացանի շուրջ 50 հազար հա ցանք է կատարվել. Աշոտ Հարությունյան
Գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են ինտենսիվ կերպով,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Նա նշեց, փորձում են այնպես անել, որ աշխատանքները, որոնք եղանակային պայմաններով հետաձգվել են, ժամ առաջ կատարվեն:
«Այս պահի դրությամբ հանրապետությունում գարնանացանի շուրջ 50 հազար հա ցանք է կատարվել: Ժամանակ դեռևս ունենք, ամբողջ մայիս ամիսը առջևում է, ժողովուրդն էլ գիտի, որ մինչև արևադարձ՝ հունիսի 22-ը, իրավունք ունեն ցանք կատարելու ժամանակ»,-ասաց փոխնախարարը: