Ականի պայթունից վիրավորված Շիրազ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն
Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Շիրազ Սահակյանն արդեն տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հոսպիտալում կատարվել են անհրաժեշտ բոլոր բժշկական ստուգումները, ներկա դրությամբ Շիրազը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկները զինվորականի առողջական վիճակը գնահատում են ծանր կայուն:
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ և տեղափոխվել Բերդի զինհոսպիտալ:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորված կապիտան Շիրազ Սահակյանը տեղափոխվում է Երևան
- Պարզվում են կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները
- Տավուշում ականի պայթյունից զինվորական է վիրավորվել (լրացված)