Հասարակություն 15:33 30/05/2017

Ղարաքիլիսայի ծերացող Դարպասը՝ վարկերի մեջ. «Եղունգ ունես, գլուխդ քորի»

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Վանաձորից 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Դարպաս գյուղը տեղակայված է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա։  1800-ականներից գյուղը համարվել է Ղարաքիլիսայի (Վանաձոր) դարպասը, քանի որ ճանապարհը դեպի Ղարաքլիսիա անցել է Դարպաս համայնքով:

Խորհրդային տարիներին գյուղը ծաղկում էր ապրում, թեև Դարպասը սովխոզ տնտեսություն է եղել, սակայն գյուղում գործել են բազմաթիվ ձեռնարկություններ, որտեղ էլ աշխատել են դարպասցիները:  Գյուղն ունեցել է մշակույթի կենտրոն, երաժշտական դպրոց,  ասֆալտապատ ճանապարհներ:

Պատկերն այսօր այլ է: Հիմա Դարպասի ճանապարհները քանդված են, մարդիկ ապրում են արտագնա աշխատանքով, գյուղացիների մի մասն էլ զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ:

Հասմիկ Ավագյանը 40 տարի առաջ Վանաձորից հարս է եկել Դարպաս գյուղ, իրեն համարում է դարպասցի: «Գյուղը շատ եմ սիրում, սկզբից էլ հարմարվել եմ ու սիրով ապրում եմ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է տիկին Հասմիկն ու պատմում իր համերաշխ ընտանիքի մասին:

Ապրում է ամուսնու, տղայի ընտանիքի հետ: Բարեբախտաբար, այս ընտանիքն այն քչերից է, որ դեռ փորձում են հայրենիքում աշխատել, երեխաներին գյուղում մեծացնել:

«Յոլա ենք գնում, տղաս աշխատում է, մշակում ենք տան դիմացի հողը, իսկ մյուս հողերը՝ ոչ, եկամուտ չենք ստանում, ավելորդ ծախսի տակ չենք ուզում ընկնել, առանց այն էլ վարկերը շատ են»,- նշում է տիկին Հասմիկն ու հավելում, որ եթե ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրեն, ապա կփորձեն մնացած հողերն էլ մշակել, անասունների թիվն ավելացնել:

«Վարկեր շատ ունենք, բայց ո՞վ չունի, բոլորն էլ ունեն: Հիմա նորից վարկ վերցնենք, դա էլ ճիշտ չէ: Հաշտ, համերաշխ ապրում ենք, եթե ֆինանսական խնդիրներն էլ լուծվեն, մեր գյուղից լավ տեղ չկա»,- ասում է տիկին Հասմիկը:

57-ամյա Անիչկայի տղան տարիներ առաջ բռնել է Ռուսաստանի ճանապարհն ու  բնակություն հաստատել այնտեղ. «Տղաս գնաց Ռուսաստան, ամուսնացավ ու այնտեղ էլ մնաց: Հետ գալու մասին խոսք չկա, գա՝ ի՞նչ անի»:

Նրա միակ մխիթարանքն այն է, որ մյուս տղան իր կողքին է:  «Աշխատանք որ լինի, ոչ մեկ էլ գյուղից չի գնա, բայց ջահելները ո՞նց ապրեն: Լույսը բացվում է չարչարվում ենք մինչև մութն ընկնելը: Եթե աշխատատեղ լինի, ապա նորմալ կապրենք»,- ասում է Անիչկան:

Նրա հարևանուհին՝  70-ամյա  Գեղեցիկ Ալոյանը հիշում է, որ մինչև 90-ականները  գյուղի բնակիչների մեծ մասն աշխատում էր Դարպասի և Վանաձորի գործարաններում, բայց հիմա  գործարանները պարապուրդի են մատնված, երիտասարդներն էլ ստիպված գնում են Երևան կամ Ռուսաստան:

Գարնան շեմին խոպանչիների մի մեծ բանակ լքում է գյուղը ու տուն վերադառնում արդեն ձմռանը: Ընտանիքներն էլ գոյատևում են «խոպանից» ուղարկված գումարներով, կենսաթոշակով ու նպաստով:

Խոստովանում է, որ դարպասցիները «նիսյայով» են  խանութից  օգտվում, կանխիկով գնումներ քչերն են անում,  պարտքով վերցրած ապրանքների դիմաց համագյուղացիները վճարում են թոշակը ստանալիս, կամ երբ դրսից հարազատները գումար են ուղարկում:

Տիկին Գեղեցիկի խոսքերով՝ գյուղում ապրելը մեծերի համար է լավ, իսկ երիտասարդներին չեն կարող ստիպել, որ այդտեղ մնան. «Եթե աշխատանք չկա, էդ տղան ոնց ընտանիք պահի՞:  Եթե գյուղում էլ աշխատում են, ստացած գումարով մինիմալ ծախսերը չեն կարողանում հոգալ:  Դրա համար ջահելները գնում են ու գնում»: 

Դարպասցիների միակ մխիթարանքն այն է, որ վերջին շրջանում գնացողները հետ են վերադառնում:

Գեղեցիկ Ալոյանը միաժամանկ ասում է՝  այս կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում, չի ընդունում որոշ համագյուղացիների անդադար բողոքները:

«Եթե ձեռներդ ծալած տունը նստես ու անդադար բողոքես՝ էդ ուր կհասնի՞:  Մարդ կա, չի ուզում նույնիսկ իր տան դիմացի  հողը մշակի: Մենք զբաղվում ենք հողագործությամբ, մթերքն իրացնում ենք  Վանաձորի շուկայում, որ ասում են բան չի ստացվում, ճիշտ չի, ես մշակում եմ ու ստացվում է: Մենք մեր քրտինքով ապրող մարդիկ ենք, իշխանությունից ինչ պահանջես, կա՞ իշխանություն, եղունգ ունես` գլուխդ քորի: Ոչ մի բան էլ հեշտ չէ, եթե աշխատես, ապա կունենաս»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}